News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վայքի քաղաքապետի ընտրություններում թեկնածուների փաստաթղթերի ընդունումը լինելու է դեկտեմբերի 24-28: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Թեկնածուների գրանցումը կլինի դեկտեմբերի 28-30-ը, նախընտրական քարոզչությունը՝ հունվարի 6-16, իսկ արտահերթ ընտրությունները կկայանան հունվարի 18-ին:

ՀՀԿ-ի Վայոց ձորի կառույցից էլ NEWS.am-ը տեղեկացավ, որ առայժմ որոշում չկա՝ ում առաջադրել քաղաքապետի ընտրություններում: Մինչեւ դեկտեմբերի 24-ը կգումարեն խորհրդի նիստ եւ որոշում կկայացվի: Ինչ վերաբերում է այժմ Վայքի քաղաքապետի պաշտոնակատար Վասիլ Ասլանյանին, ապա նա ՀՀԿ անդամ է, չի բացառվում, որ վերջինիս թեկնածությունն էլ ներկայացնի ՀՀԿ-ն:

Ի դեպ, հիշեցնենք, որ Վասիլ Ասլանյանը մոտ մեկ տարի առաջ մասնակցել է բեզոարյան այծի ապօրինի որսին: Դեպքը մեծ հնչեղություն էր ստացել, քրեական գործ էր հարուցվել: Թեեւ գործի շրջանակներում միայն Վաչագան Ղարախանյանը դատապարտվեց, ով ամբողջը վերցրել էր իր վրա՝ ասելով, թե «ինքն է կրակել եւ սպանել կենդանուն», բայց հայտնի էր դարձել, նաեւ մեղադրական եզրակացության մեջ գրված է, որ նրա հետ եղել է Եղեգնաձորի նախկին քաղաքապետ Սիրեկան Բաբայանը, Վայքի փոխքաղաքապետ Վասիլ Ասլանյանը: Բեզոարյան այծին որսալուց հետո նրանք ցանկացել էին կենդանուն տանել, հացկերույթ կազմակերպել, սակայն աղմուկ է բարձրացնել, խոսակցություններ են եղել եւ չեն կարողացել տանել: 

Նշենք, որ Վայքի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում էր Հարություն Սարգսյանը: Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի Լեհաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակվելուց հետո Հարություն Սարգսյանը նշանակվեց Վայոց Ձորի մարզպետ:

Տպել
Ամենաշատ