News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վերջին օրերին թանկացումների մեջ մեղավորության իրենց բաժինն ունեն քաղաքացիները, որոնք դուրս չեն գալիս պայքարելու, այլ նստում են իրենց տներում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Կառավարության մոտ թանկացումների եւ դրամի արժեզրկման դեմ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց մասնակիցներից Վաղինակ Շուշանյանը։

«Ժողովրդին հասնում է էս ամեն ինչը, նրանց հասնում է, որ միշտ մենք՝ իրանց ասելով, էն ջղաձգված մասսան, պետք է կանգնի այստեղ, իսկ մնացածը նստեն իրենց տներում։ Եթե չկատարվեն մեր պահանջները, խոստանում ենք՝ ավելի ագրեսիվ կերպով ենք այցելելու ձեզ , ձեր օլիգարխիկ համակարգին, այնպես որ կարող եք հենց հիմա էլ հրամայեք՝ բոլորիս հավաքեն տանեն»,-ասաց ակտիվիստը։

Կառավարության մոտ թանկացումների եւ դրամի արժեզրկման դեմ բողոքի ակցիան ավարտվեց։ Ակցիայի մի քանի տասնյակ մասնակիցներն իրենց ներկայացրած պահանջները չկատարելու դեպքում խոստացան իրենց ներկայացրած վերջնաժամկետի օրը՝ դեկտեմբերի 23-ին, նորից գալ Կառավարության մոտ։

Նշենք, որ ակցիայի նախաձեռնողներն այսօր առավարությանը ներկայացրել են 6 կետանոց պահանջ։ Այդ պահանջներից են  առաջին անհրաժեշտության ապրանքների ու ծառայությունների գները մինչճգնաժամային մակարդակի բերելը՝ հակառակ դեպքում սպառնալով բոյկոտել օլիգարխներին պատկանող սուպերմարկետները, գազալցակայաններում գազի գնի իջեցումը, որը չկատարելու դեպքում երթուղային և տաքսի վարորդների հետ համագործակցությամբ կկազմակերպվեն գործադուլներ, քաղաքացիների դոլարային վարկերի վերահաշվարկը, որը չկատարելու դեպքում նախաձեռնությունը կոչ կանի բոլոր դոլարային վարկառուներին չկատարել վարկային վճարումները, ինչպես նաեւ  շուկայի ազատականացումը՝ վերացնելով բոլոր տեսակի մենաշնորհները,  ՀՀ-ից  ՌԴ դոլարի և ՌԴ-ից  ՀՀ ռուբլու սպեկուլյատիվ ելքերը ու մուտքերն արգելելը, ԵՏՄ-ին միանալու գործընթացի դադարեցումը։

Տպել
Ամենաշատ