News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը չի բացառել, որ 10 տարվա ընթաքում կթողնի իր գահը: Այդ մասին Պապը հայտարարել է իտալացի մարզիկների եւ օլիմպիական կոմիտեի անդամների հետ հանդիպման ժամանակ:

«Սիրելի ընկերներ, իմ լավագույն ցանկությունները 2024թ. Օլիմպիական խաղերը Հռոմում անցկացնելու հայտին: Այդ ժամանակ ես այնտեղ չեմ լինի: Թող Աստված օրհնի բոլորիդ եւ ձեր ընտանիքներին», - The Local-ը մեջբերում է Ֆրանցիսկոսի խոսքերը:

Տվյալ դեպքում Ֆրանցիսկոսը կկրկնի իր նախորդի՝ Բենեդիկտոս 16-րդի փորձը, ով 2013թ հրաժարվել էր իր գահից, հայտնում է «Ռոսբալտը»:

Նախկինում Պապը բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ մտադիր է հետեւել իր նախորդի՝ Բենեդիկտոս 16-րդի օրինակին եւ հրաժարվել գահից: Նման որոշումը Պապը բացատրել է վատթարացող առողջական վիճակով եւ Հռոմեական կաթոլիկ եկեղեցու ղեկավարի իր պարտականություններ լիարժեքորեն կատարելու անհնարինությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ