Հնդկաստանի Բատինդա քաղաքի բնակիչ Հարպրեթ Դեւինը 11 տարի շարունակ իր ավտոմեքենայով հետադարձ է երթեւեկել:
Դեւինի խոսքով, իր Fiat-ը փոխել է հատուկ հետադարձ երթեւեկելու համար. նա արդիականացրել է փոխանցման տուփը, որը հիմա հետադարձի չորս եւ առաջ ընթանալու մեկ մակարդակ ունի: Մեքենան նաեւ շտապօգնության ազդանշան ունի, որը մյուս վարորդներին զգուշացնում է իր մոտենալու մասին:
Ըստ Motor-ի, Դեւինը նշել է, որ գաղափարը ծնվել է այն բանից հետո, երբ փոխանցման տուփի հետադարձ երթեւեկության գործառույթը խախտվել է: Մոտակայքում մեքենան նորոգելու հնարավորություն չի եղել, այդ պատճառով նա որոշել է մինչեւ տեխսպասարկման կետ հետադարձ երթեւեկությամբ հասնել:
Տեղական իշխանությունները Դեւեինին հատուկ թույլտվություն են տրամադրել, որը նրան հնարավորություն է ընձեռում հետադարձ ուղիով երթեւեկել: