News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

 «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում ՀՀ-ում գործող 4 բանկերի ղեկավարներ հրաժարականներ են ներկայացրել։ Թե այս հրաժարականները որքանով են կապված դրամի կտրուկ արժեզրկման եւ արտարժույթի շուկայում լարված իրավիճակի հետ, առայժմ հայտնի չէ։

Մեր տեղեկություններով, հրաժարականներ են ներկայացրել «Արցախբանկի» վարչության նախագահ Կամո Ներսիսյանը, «Ինեկոբանկի» գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը, «Աrեքսիմբանկի» գլխավոր ՚տնօրեն Արսեն Խանդկարյանը եւ «ԲՏԱ բանկի» գործադիր տնօրեն Նուր Բակբերգենովը: Թվարկվածներից առաջին երկուսը՝ «Արցախբանկի» եւ «Ինեկոբանկի» ղեկավարները, մեր տեղեկություններով, հրաժարականի դիմումները ներկայացրել են դեկտեմբերի 17-ին:

Հիմնականում ղազախական կապիտալով «ԲՏԱ բանկի» տնօրեն Նուր Բակբերգենովը հրաժարական է ներկայացրել մեկ շաբաթ առաջ, քանի որ վերադառնում է հայրենիք՝ Ղագախստան: «Գազպրոմբանկի» խմբի մեջ մտնող «Առեքսիմի» գլխ. տնօրենի հրաժարականը, մեր տեղեկություններով, պայմանավորված է նրանով, որ նա տեղափոխվում է այլ աշխատանքի՝ ՌԴ: Առայժմ անհայտ են մնում «Արցախբանկի» եւ «Ինեկոբանկի» ղեկավարների հրաժարականների իրական դրդապատճառները»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ