News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը համոզված է, որ մինչեւ դեկտեմբերի 25-ը Երեւանի պետական եւ Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանների համատեղ ստեղծված հիմնադրամն իրավական կարգավիճակ կստանա, եւ երիտասարդները կհասցնեն սոցիալական պարտադիր վճարից հրաժարվելու դիմումներ գրել:

Այսօր` դեկտեմբերի 20-ին, նախարարի ամփոփիչ ելույթի ժամանակ լրագրողները  հետաքրքրվեցին, թե ընդամենը հինգ օր է մնացել, ինչ պետք է անեն այդ դասախոսները:

«Ես կառաջարկեմ սպասել աշնանը, որպեսզի հաշվեն ճտերին: Այս հարցն իր հնչեղությունը կարող է ունենալ միայն դեկտեմբերի 25-ից հետո: Մենք հասցնելու ենք եւ մինչեւ նշանակված ժամկետը կունենանք գրանցված հիմնադրամներ եւ կունենանք լուծումներ այս դասախոսների համար: Հատուկ ուզում եմ շեշտել, որ մենք այս բուհերը դարձրինք հիմնադրամ, ոչ թե սոցիալական պատադիր վճարի համար: Այս ծրագիրը սկսվել է իրականացվել դեռ 2011թ.-ից»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Նշենք, որ երիտասարդ դասախոսները բողոքում են, որ հիմնադրամը դեռ իրավաբանորեն գրանցված չէ, հետեւաբար իրենց դիմումները չեն ընդունվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ