News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի դստերը՝ Հաջեր Բուքեին ցածր գնահատական նշանակած մաթեմատիկայի ուսուցիչ Մուրադ Օզերը հեռացվել է աշխատանքից։

Թուրքական Cumhuriyet պարբերականի փոխանցմամբ՝ Անկարայի Հաջը Օմեր Թարման Անադոլու լիցեյի 9-րդ դասարանում սովորող Հաջեր Բուքեն դեկտեմբերի սկզբին մաթեմատիկայի գրավոր քննությունից ցածր գնահատական էր ստացել։ Այս դեպքին փորձում է խառնվել դպրոցի տնօրենը, սակայն ուսուցիչը չի ենթարկվել տնօրենի հրահանգին։

Նշվում է, որ միջադեպի մասին տեղեկացել է նաեւ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի խորհրդականը եւ դպրոցից պարզաբանումներ պահանջել, որից շատ չանցած աշխատանքից հեռացվել է մաթեմատիկայի ուսուցիչ Մուրադ Օզերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ