News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանն արդեն մի քանի տարի է Հանրապետության հրապարակում ամանորյա տոնական օրերին գործունեություն ծավալելու համար Ձմեռ պապերին եւ Ձյունանուշներին տրամադրում է հատուկ հավաստագրեր: 

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, թե մասնագիտական խումբը, սահմանված չափորոշիչների համաձայն, գնահատում է կերպարների թե´ ընդհանուր արտաքին տեսքն ու մասնավորապես հանդերձանքը եւ թե´ երեխաների ու ծնողների հետ շփման ունակությունները, գրագետ խոսքը, ասմունքի վարպետությունը: Միջոցառման հիմնական նպատակը Ամանորի հեքիաթային մթնոլորտին համահունչ Ձմեռ պապերի եւ Ձյունանուշների ընտրությունն է: Այս տարի հավաստագրերի տրամադրման ընթացակարգին նախապես հերթագրվել եւ մասնակցել է շուրջ 60 Ձմեռ պապ եւ Ձյունանուշ, որոնցից, սակայն, ոչ բոլորն են համապատասխանել չափորոշիչներին եւ հավաստագիր ստացել: Հավաստագրեր են տրամադրվել նաեւ մուլտհերոսների որոշ կերպարների:

Քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների, ինչպես նաեւ մշակույթի եւ տուրիզմի վարչություների աշխատակիցների կողմից տոնական օրերին հատուկ հսկողություն է սահմանվելու հավաստագիր ստացած Ձմեռ պապերի եւ Ձյունանուշների գործունեության նկատմամբ: Ծխելու, ոչ սթափ վիճակում գտնվելու կամ այլ խախտումների արձանագրման դեպքում այդ անձանց գործունեությունը տեղում դադարեցվելու է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ