News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ուզբեկստանում, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խորհրդարանի ստորին պալատըի ընտրություններ են ընթանում: Մեջլիսի 135 տեղերի համար պայքարում են 535 թեկնածուներ, երկրում գրանցված 4 կուսակցություններից: Եւս 15 տեղ օրենքով հատկացվում է Ուզբեկստանի բնապահպանական շարժմանը:

Ընտրություններին մասնակցում են Ուզբեկստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, Ուզբեկստանի ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը, Ուզբեկստանի «Միլի տիկլանիշ» դեմոկրատական կուսակցությունը եւ Ուզբեկստանի «Աթոլաթ» (արդարություն) սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը:

Այս ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ Ուզբեկստանը միաժամանակ նախագահական հանրապետությունից դառնում է խորհրդարանական: Նոր խորհրարանը կառավարություն ձեւավորելու եւ վարչապետ ընտրելու լիազորություն կունենա, հաղորդում է BFM.ru-ն:

Ընտրություններն արդեն կարելի է կայացած համարել, իսկ նախնական արդյունքները հայտնի կդառնան դեկտեմբերի 22-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ