News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վրաստանի պաշտպանության նախարարությունը Ուկրաինայում վրացի կամավորի մահվան պատասխանատվությունը դրել է երկրի նախկին ղեկավարության վրա՝ Միխայիլ Սահակաշվիլիի գլխավորությամբ:

«Անհրաժեշտ է ընդգծել, որ Ալեքսանդր Գրիգոլաշվիլիի մահվան ողջ պատասխանատվությունն ընկնում է Վրաստանի նախկին իշխանության ներկայացուցիչների վրա, որոնք կոչ են անում Վրաստանի քաղաքացիներին մասնակցել ռազմական գործողություններին երկրի սահմաններից դուրս»,-ասված է հայտարարությունում:

Ավելի վաղ նշվել էր, որ 32-ամյա վրացի կամավոր Ալեքսանդր Գրիգոլաշվիլին զոհվել է Ուկրաինայի Լուգանսկի մարզի Սչաստյե քաղաքի մոտ տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ: Դեկտեմբերի 21-ին նրա մարմինը տեղափոխվել է Վրաստան:

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին ավելի վաղ առաջարկել էին զբաղեցնել Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնը, սակայն նա հրաժարվել էր: Նախագահի պաշտոնը թողնելուց հետո Սահակաշվիլիի նկատմամբ մի քանի քրեական գործեր են հարուցվել եւ հայտարարվել է հետախուզում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ