News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Բրիտանացի լեգենդար երաժիշտ Էլթոն Ջոնն ամուսնացել է իր վաղեմի ընկեր Դեւիդ Ֆերնիշի հետ: Հարսանեկան արարողությունը կայացել է դեկտեմբերի 21-ին, Վինձորի կալվածքում, նույնասեռական զույգի քաղաքացիական համատեղ կյանքի 9-րդ տարեդարձի օրը:

67-ամյա Էլթոն Ջոնն իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որտեղ զույգն ամուսնության փաստաթուղթն է ստորագրում: «Իրավաբանական մասն ավարտվեց: Հիմա տոնի հերթն է»,- լուսանկարը մակագրել է երաժիշտը:

Ըստ The Daily Mail-ի, նախօրեին երգիչն Instagram-ում հրավիրատոմս էր հրապարակել՝ բոլոր ցանկացողներին առաջարկելով մասնակցել հարսանիքին: Պարբերականը նշում է, որ Էլթոն Ջոնի տոնին հրավիրվել է «ամբողջ աշխարհը»:

2014 թվականի մարտին Անգլիայում եւ Ուելսում ուժի մեջ է մտել նույնասեռականների ամուսնությունը թույլատրող օրենքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ