News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայում հեռուստահաղորդումներից մեկին տուգանել են ուղիղ եթերում օտարերկրացի կանանց հետ տղամարդկանց պարի համար: Թուրքիայի ռադիոյի եւ հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTUK) «Ես չգիտեմ, իսկ զուգընկերս գիտի» հաղորդմանը տուգանել է  410 հազար թուրքական լիրայով՝ անբարոյականության համար:

Ըստ խորհրդի՝ հաղորդման դրվագներից մեկը «հակասում է հանրային բարոյականոթյանը» եւ «քանդում ընտանիք կառույցը», հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Hurriyet-ը:

 Հաղորդման դրվագը  հեռարձակվել է նոյեմբերի 16-ին: Այնտեղ մասնակիցները պարել են մի քանի օտարերկրացի կանանց հետ, այն ժամանակ, երբ իրենց ընկերուհիները կամ կանայք դիտել են  դա՝ ժամանակ առ ժամանակ բացականչելով.   «Լո՞ւրջ: Սա կատա՞կ է: Ես հիմա նրան կսպանեմ»:

Խորհուրդը կարծում է, որ այդ տեսարանը «տղամարդկանց դավաճանության է դրդում եւ ընտանեկան  անդորրը խաթարող պայմաններ ապահովում»: Այդ շոուն նաեւ  «կնոջը իջեցրել է սեռական օբյեկտի մակարդակի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ