News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Նախկինում 7 անգամ դատապարտված, այժմ ավտոմեքենայի գողության մեջ մեղադրվող Հայկ Գալստյանը դեկտեմբերի 18-ին ներկայացել էր ոստիկանության 6-րդ վարչության աշխատակից եւ 2 քաղաքացիներից գումար խաբեությամբ գումար վերցրել:

Նոյեմբերի 7-ին մի վարորդ, իր վթարված մեքենան թողնելով Ավան թաղամասի փողոցներից մեկում, հեռացել էր, իսկ հաջորդ օրն առավոտյան պարզել էր, որ մեքենան գողացել են: Վերջինս դիմել էր ոստիկաններին, որոնք էլ ընդամենը մեկ օր անց պարզել էին կասկածյալի ինքնությունը՝ նախկինում գողության, խարդախության համար դատապարտված Հայկ Գալստյան: Նոյեմբերի 10-ին Հայկ Գալստյանն ինքնակամ ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական ցուցմունք: Այս գործով ընթացող նախաքննության ընթացքում ժամանակ առ ժամանակ Հայկ Գալստյանը հրավիրվել է ոստիկանություն:

Դեկտեմբերի 18-ին ոստիկանությունում Հայկ Գալստյանը լսել էր, որ երկու քաղաքացի են դիմել՝ պարզելու բանկում հաշվեհամարի թյուրիմացությունը: Բակում Հայկը մոտեցել էր նրանց եւ ներկայանալով ոստիկանության 6-րդ վարչության աշխատակից՝ առաջարկել հաջորդ օրը հանդիպել խնդիրը լուծելու համար:

«Եկավ, ասաց, որ պետք է 50 հազար վճարենք, որ մեզ օգնի, բայց այդքան չունեինք, 37 հազար տվեցինք, անձնագրի պատճենն ու բանկային քարտը վերցրեց ու գնաց: Զգացինք՝ մի բան այն չէ, դիմեցինք ոստիկանություն, պարզվեց՝ մեզ խաբել են»,- դեկտեմբերի 19-ին ոստիկանությունում պատմել են քաղաքացիները:

Նախաքննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ