News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թեղուտ գյուղի բնակիչների հետ զրույցներից կարելի է հասկանալ՝ սատարանո՞ւմ են արդյոք նրանք պղնձամոլիբդենային հանքի  մշակումը: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:

Ի պատասխան հարցին՝ գո՞հ են արդյոք բնակիչները հանքավայրերի մշակմամբ, Գրիգորյանը նկատեց. «Նա, ով  հայտարարում է, որ տեղի բնակիչները անխտիր դեմ են, պարզապես չի զրուցել նրանց հետ»: «Իհարկե, կան նաեւ մարդիկ, ովքեր չեն սատարում այս գաղափարը: Սակայն մենք եղել ենք Թեղուտում եւ շրջակա գյուղերում, զրուցել ենք մարդկանց հետ: Նրանք մեզ հավաստիացնում են, որ շատ տարիներ առաջ այստեղից գնացողները հետ են վերադառնում: Երեկոները գյուղերում մութ պատուհաններ չկան: Շատերը հեռուստացույց չեն ունեցել, այժմ ունեն: Մարդիկ պարտաստվում են մեքենաներ գնել: Մի խոսքով՝ ցանկանում են նորմալ ապրել, ինչպես եւ մենք բոլորս», - հավելեդց նախարարը: 

Նրա խոսքով՝ իհարկե, հանուն դրա նախարարությունը խախտումների առաջ աչք չի փակի: Սակայն ընկերությունն ինքն է ջանում նվազագույնի հասցնել շրջակա միջավայրի վրա ազդեցությունը: «357 հա անտառից, որի հատման թույլատվություն էր ստացել ընկերությունը, հատվել է շատ քիչ, սակայն տնկվել գրեթե կրկնակի անգամ ավելի շատ (714 հա): Բացի այդ, ինձ հետ հանդիպման ժամանակ ձեռնարկության սեփականատերը հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած մարզում, որտեղ մենք կնշենք, անտառատնկում կազմակերպել,», - ասաց Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման մեկնարկը «Վալեքս» կորպորացիայի կողմից տրվել է մի քանի օր առաջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ