Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, դեկտեմբերի 20-ին ստորագրվել է ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև համաձայնագիր, որով ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2027 թվականը երկարացնելու աշխատանքների համար ռուսական կողմը տրամադրելու է 270 ԱՄՆ դոլլար արտոնյալ պայմաններով վարկ և 30 մլն ԱՄՆ դոլլար դրամաշնորհ:
Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը և «Ռոս Ատոմ» կոորպորացիայի տնօրեն Սերգեյ Կիրիենկոն: