News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Anunak անվանումով հաքերների խմբի գործունեությունը հայտնվել է ռուսական Group-IB ընկերության հաշվետվության մեջ: Վերլուծաբանները հաշվարկել են, որ չարագործներին հաջողվել է բանկերից 1 մլրդ ռուբլի գողանալ, ընդ որում, գողությունների մեծ մասը կատարվել է 2014 թվականի երկրորդ կեսին:

«Ռոսիյսկայա գազետա»-ի փոխանցմամբ, հարձակման են ենթարկվել ռուսական ավելի քան 50 բանկեր եւ 5 վճարային համակարգեր Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի տարածքում: Տուժել են միայն ֆինանսական հաստատությունները, իսկ հաճախորդների հաշիվներից ոչինչ չի գողացվել:

Anunak-ը ձեւավորել են Carberp հայտնի խմբավորման անդամները: Ի տարբերություն նախորդ խմբի՝ Anunak-ի անդամները որոշել են միանգամից խոշոր գումարներ գողանալ: Հասկանալով, որ միանգամից 2 մլն դոլար գողանալն ավելի դյուրին է, քան հազար անգամ՝ 2.000 դոլար, նրանք որոշել են գործել մշակված սխեմայով:

Նախ կոտրել են գործընկերոջ կամ բանկի հաճախորդի փոստը, այնուհետեւ հաստատությանը հատուկ վիրուսով նամակ են ուղարկել, որը ներթափանցել է բանկի համակարգչային ցանց: Վիրուսը սքանավորել է ներքին ցանցը եւ ապահովել բանկային համակարգի հասանելիությունը: Խմբավորմանը 42 օր է անհրաժեշտ եղել՝ բանկը «մշակելու» եւ շուրջ 2 մլն դոլար գողանալու համար:

Anunak-ի անդամները նաեւ սովորել են դատարկել բանկոմատները: Ընդհանուր առմամբ, հինգ խումբ է գործել, յուրաքանչյուրում՝ 15-20 մարդ: Յուրաքանչյուր խումբ աշխատել է Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի որոշակի կետում: Վերջին շրջանում խմբավորումը «դուրս է եկել» նաեւ եվրոպական շուկա, որտեղ հարձակումների թիրախ են դարձել մանրածախ ցանցերը, գլխավորաբար՝ POS-տերմինալները:

Դրանից հետո հետաքննությանը միացել է նաեւ Fox-IT-ի հոլանդական փորձագետների խումբը: Կասկած կա, որ հաքերները լրտեսությամբ են զբաղվում. նրանց հասանելի է ներքին նամակագրությունը, ինչի արդյունքում փակ տեղեկությունները վաճառվում են հաճախորդներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ