News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Դանդաղ, սակայն հաստատուն կերպով Հայաստանում հանրային նոր քննարկումների ձեւաչափ է հասունանում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է թուքագետ, ՀՀ Արեւելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի ավագ գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթեւոսյանը՝ մանրամասնելով,թ ե ինչ ակնկալիքներ կարող ՝ ունենալ հայ ժողովուրդը Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին:

Ըստ թուրքագետի, մասնագիտական, քաղաքական ու հոգեւոր շրջանակներում վերջին մի քանի տարիներին ակտիվորեն քննարկվում են Ցեղասպանության հետեւանքների վերացման եւ փոխհատուցման ուղղությամբ գործնական քայլեր նախաձեռնելու վերաբերյալ հնարավոր տարբերակները: «Բացառությամբ Սիսի կաթողիկոսության վերաբերյալ Արամ Ա-ի հայտարարության, մասամբ նաեւ Փերինչեքի գործի վերաբերյալ զարգացումներին, թվում է, թե այլ մեծածավալ աշխատանք չի տարվում: Սակայն ակնհայտ է, որ տեղի է ունենում մտածելակերպի եւ հռետորաբանության փոփոխություն: Ավելի ակնհայտ է այն իրողությունը, որ մեր հասարակության ու սփյուռքի ավելի ու ավելի լայն շրջանակներ սկսում են այդ փոփոխության մաս դառնալ»,- արձանագրել է Տեր-Մաթեւոսյանը՝ նշելով, որ վերնախավային քննարկումներից փուլից այդ թեման թեւակոխել է հասարակության ներգրավման փուլ:

«Հայ հասարակությունը գիտակցում է, որ Ցեղասպանության դատապարտմամբ ու ճանաչմամբ շատ հարցեր չեն լուծվի, հետեւաբար, պետք է փոխել պայքարի ու պահանջատիրության եւ ձեւը, եւ բովանդակությունը: Մի քանի առիթներով ասել եմ. ցանկանում եմ, որ 2015 թվականը հայության համար ունենա այն նույն հոգեւոր ու գաղափարական վերելքի նշանակությունը, ինչն ունեցավ 1965 թվականը: 2015 թ. պետք է նշմարենք ապագայի պատասխանի ուրվագծերը: Մենք պետք է համազգային նոր օրակարգ մշակենք, քաջություն ունենանք մերժել արատավորը եւ խրախուսենք դրականը: Ցանկանում եմ, որ 2015 թվականի խորհուրդը լինի իրավիճակ ու ներկան փոխող»,- նշել է Վահրամ Տեր-Մաթեւոսյանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ