News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դեկտեմբերի 22-ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հաղորդում է ՈՒՆԻԱՆ գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ղեկավարի մամուլի ծառայությանը:

Կողմերը քննարկել են Դոնբասում տիրող իրավիճակն ու սեպտեմբերի 5-ի Մինսկի Արձանագրության եւ սեպտեմբերի 19-ի Մինսկի Հուշագրի իրականացման ընթացքը:
Նախագահներն ու կանցլերը պայմանավորվել են նաեւ դեկտեմբերի 24-ին եւ 26-ին շփման խմբի հանդիպումներ անցկացնել՝ Մինսկի պայմանավորվածությունների իրագործման հարցում առաջընթաց ապահովելու համար:
Նշվում է, որ զրուցակիցները համաձայնել են Մինսկի պայմանավորվածությունների բոլոր կետերը կատարելու անհրաժեշտության հարցում, որոնց թվում են հրադադարի, տարանջատման գիծ գալու հարցերը, որոնք ամրագրված են սեպտեմբերի 19-ի Հուշագրում, զորքերի եւ ծանր զինտեխնիկայի դուրսբերումը, ինչպես նաեւ ձերբակալված Նադեժդա Սավչենկոյի շուտափույթ ազատ արձակումը:
Պյոտր Պորոշենկոն, Անգելա Մերկելը, Ֆրանսուա Օլանդն ու Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են հեռախոսային խորհրդակցությունները շարունակել մի քանի օր անց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ