News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մոսկվայում սկսվել է ՀԱՊԿ ղեկավար մարմնի՝ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որը վարում է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը: Դեկտեմբերի 23-ին ՀԱՊԿ նախագահությունը Ռուսաստանից փոխանցվել է այդ երկրին: Նախքան միջոցառումը սկսելը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Տաջիկստանի իր գործընկերներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Գագաթաժողովի շրջանակում նախատեսվում է ստորագրել մի շարք փաստաթղթեր, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Սկզբում կանցկացվի նեղ ձեւաչափով նիստ՝ պետությունների ղեկավարների մասնակցությամբ: Այնուհետեւ տեղի կունենա ընդլայնված կազմով նիստը: Նախատեսվում է ստորագրել 22 փաստաթուղթ, որոնցից մեկը հայտարարություն է, 19-ը՝ խորհրդի որոշում եւ երկու արձանագրություն:

Նախատեսված որոշումների մեջ կան հակաթմրանյութային ռազմավարության փաստաթղթեր, արտակարգ իրավիճակներում հավաքական արձագանքման համակարգի զարգացման միջոցառումների ծրագիր, տեղեկատվական ոլորտում հանցավոր գործունեությանը դիմակայելու փոխգործակցության համաձայնագիր:

ՀԱՊԿ պետությունների ղեկավարների հայտարարությունում, ըստ Ուշակովի, մտահոգություն կհայտնվի Կենտրոնական Ասիայում ահաբեկչության աճի եւ ծայրահեղականության տարածման կապակցությամբ, այդ թվում հաշվի առնելով աֆղանական գործոնը, կընդգծվի Ուկրաինայում խաղաղության հաստատման եւ ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Նաեւ մեծ ուշադրություն կդարձվի թմրաթրաֆիքի դեմ պայքարին եւ կիբերհանցագործություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը պետք է ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ կրի
Պետությունը ՀԱՊԿ-ով ստանձնած պարտավորությունները կարգավորելուց հետո պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ...
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Ամենաշատ