News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Աշխարհում ներկայումս տիրող բարդ իրադրությունը ՀԱՊԿ երկրների համաձայնեցված գործողություններ է պահանջում, ՀԱՊԿ-ի գագաթաժողովը բացելով հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մեր գագաթաժողովն անցկացվում է բարդ ժամանակաշրջանում, աշխարհի իրադրությունը դինամիկ փոփոխվում է, սրվում են հին խնդիրները, բայց ցավոք ի հայտ են գալիս նաեւ նորերը, գլոբալ անվտանգության համակարգի դեֆորմացում է տեղի ունենում», - ընդգծել է պետության ղեկավարը:

Ըստ նրա՝ «այս ամենը ՀԱՊԿ անդամ պետություններից մեր երկրների եւ ընդհանուր տարածաշրջանի անվտանգության ապահովման, ահաբեկչության, թմրավաճառության, տրանսսահմանային հանցավորության, բնական եւ տեխնածին աղետների հակազդման  համաձայնեցված հավաքական միջոցառումներ է պահանջում», փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Պուտինը նշել է, որ ՀԱՊԿ-ը իրական հնարավորություններ ունի այդ խնդիրների լուծման համար: Ըստ նրա գնահատականի՝«բարելավել է միջազգային խոշոր հարթակներում Կազմակերպության անդամ-պետությունների համակարգումը»: Որպես օրինակ նա նշել է ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում համատեղ նախաձեռնությունը, որտեղ փաստաթղթեր էին ընդունվել Սիրիայի իրադրության, Կենտրոնական Ասիայում միջուկային զենքից զերծ գոտու ձեւավորման, պատմության խեղաթյուրման փորձերին հակազդելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
Ամենաշատ