News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:

Բանակցություններ են ընթացել նախ նեղ կազմով՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահների եւ Կազմակերպության գլխավոր քարտուղարի մասնակցությամբ: Այնուհետեւ պատվիրակությունների անդամների մասնակցությամբ կայացել են ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ընդլայնված կազմով բանակցությունները:

Խորհրդի նստաշրջանում ունեցած ելույթում Նախագահ Սերժ Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին հրավերի եւ հյուրընկալ Մոսկվայում ավանդական ջերմ ընդունելության համար, ապա նաեւ՝ ռուսաստանյան գործընկերներին՝ 2014թ. Կազմակերպությունում ակտիվ նախագահության ու ՀԱՊԿ անդամ պետությունների միջեւ փոխգործակցության զարգացման գործում էական ներդրման համար:

Սերժ Սարգսյանը նշել է, որ նստաշրջանների միջեւ ընկած ժամանակահատվածում ՀԱՊԿ շրջանակներում կարեւոր աշխատանք է կատարվել քաղաքական փոխգործակցության հետագա զարգացման եւ կատարելագործման ապահովման, ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության խորացման, արդի մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմագրավելու ուղղությամբ: Այս կապակցությամբ Հանրապետության Նախագահն ընդգծել է հատկապես ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքը եւ երախտագիտություն հայտնել ու հետագա հաջողություններ մաղթել Կազմակերպության գլխավոր քարտուղարին:

Իր ելույթում Սերժ Սարգսյանը գործընկերներին տեղեկացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի, մասնավորապես, ընթացիկ տարում հայ-ադրբեջանական պետական սահմանին եւ շփման գծում տեղի ունեցած միջադեպերի մասին՝ ընդգծելով, որ Հայաստանը միանգամայն անընդունելի է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ լարվածության շիկացումը եւ մեր տարածաշրջանի ռազմականացումը:

«Մեր կողմից այսօր ընդունված փաստաթղթերն ուղղված են ծագող մարտահրավերներին եւ գոյություն ունեցող հիմնախնդիրներին հավաքական եւ կոորդինացված արձագանքելուն: Վստահ եմ, որ դրանք կծառայեն ՀԱՊԿ զարգացման շահերին՝ ի նպաստ մեր երկրների եւ ժողովուրդների բարօրության՝ հավաքական հիմունքներով երաշխավորված անվտանգության ու խաղաղության պայմաններում:

Ելնում ենք նրանից, որ արտաքին քաղաքականության կոորդինացման մեխանիզմի հետագա ամրապնդման հարցերով որոշումների ընդունումը կնպաստի նաեւ մեր Կազմակերպության հեղինակության բարձրացմանը:

Կարծում եմ, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական համագործակցության հաջորդական զարգացման գործում միանգամայն տեղին քայլ կլինի Հավաքական ավիացիոն ուժերի ստեղծումը: Նաեւ կցանկանայի նշել մեր պետությունների ռազմատեխնիկական համագործակցության բարձրացման նպատակով ձեռնարկվող միջոցների կարեւորությունը:

Վստահ եմ, որ տեղեկատվական անվտանգության գծով փաստաթղթերի փաթեթը կծառայի այս ոլորտում մեր պետությունների համապատասխան կառույցների փոխգործակցության էական բարձրացմանը:

2015թ. հունվարի 1-ից Կազմակերպության նախագահությունն անցնում է Տաջիկստանի Հանրապետությանը: Այս կապակցությամբ, ցանկանում եմ շնորհավորել Տաջիկստանի Հանրապետության Նախագահ Էմոմալի Շարիպովի Ռահմոնին՝ ՀԱՊԿ-ում նախագահության կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ ՀԱՊԿ գծով համագործակցությունը հանդիսանում է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից մեկը, եւ Հայաստանը պատրաստ է ակտիվորեն համագործակցել գործընկերների հետ՝ ի շահ Հավաքական անվտանգության պայմանագրի դրույթների ապահովման: Նախագահը հույս է հայտնել, որ դա ՀԱՊԿ անդամ պետությունների ընդհանուր դիրքորոշումն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
Ամենաշատ