News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Համաշխարհային տնտեսությունում եւ քաղաքականությունում առկա բարդ իրավիճակը կազդի Եվրասիական տնտեսական միության կայացման գործընթացի վրա: Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ավարտից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը:

«Իհարկե, համաշխարհային շուկաների անկայունությունը, պատժամիջոցային քաղաքականությունը, առաջատար համաշխարհային տերությունների միջեւ վստահության թուլացումը, ռազմաքաղաքական վիճակի սրացման սպառնալիքները կազդեն Եվրասիական տնտեսական միության կայացման գործընթացի վրա: Մենք այդ մարտահրավերները հաշվի ենք առել», - ասել է Նազարբաեւը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Այդ կապակցությամբ Նազարբաեւը ինտեգրացիոն միավորման մասնակիցներին կոչ է արել «պատրաստ լինել դժվար աշխատանքներին, եւ նոր մարտահրավերներին». «Դեպի ԵՏՄ մեր ուղին երկու տասնամյակ տեւեց, այդ ընթացքում այն հեռավոր 1994թ. առաջ քաշված գաղափարից այսօր վերածվել է որոշակի գործնական լուծման», - նշել է Ղազախստանի նախագահը:

Եվրասիական տնտեսական միությունը տվյալ միության մասնակից-երկրների 180 միլիոնանոց բնակչության համար հավասար հնարավորություներ է ընձեռում, հայտարարել է Նազարբաեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ