News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանյան բանկերում դոլարի եւ եվրոյի փոխարժեքները թերեւս կայունացել են:

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 14:00-ի դրությամբ, ըստ Rate.am կայքի, բանկերը դոլար գնում են հիմնականում 455 դրամ, ամենաբարձրը 457 դրամ է, իսկ ամենացածրը 454 դրամ Կոնվերս, Ամերիա եւ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկերում: Դոլարի վաճառքը հիմնականում կազմում է 465 դրամ, ամենացածրը 464 դրամ է՝ Ամերիա, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ, Էյչ-Էս-Բի-Սի եւ Արմսվիս բանկերում, իսկ ամենաբարձրը 468 դրամ Արցախբանկում:

Եվրոյի առքը բանկերում հիմնականում 552 դրամ է, ամենաբարձրը ԲՏԱ բանկում է՝ 557 դրամ, իսկ ամենացածրը Կոնվերս եւ Ամերիա բանկերում՝ 548 դրամ: Բանկերը եվրո վաճառում են միջինը 572 դրամով, ամենաբարձրը 580 դրամ է ՎՏԲ Հայաստան Բանկում, Յունիբանկում եւ Բիբլոս Բանկ Արմենիայում, իսկ ամենացածրը 566 դրամ Արմսվիսբանկում:

Նշենք, որ դեկտեմբերի 17-ի գիշերվանից դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր
ՀՀ դրամով առաջին թողարկման պայմաններին սպասեք շուտով...
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին
Հաճախորդները կարող են 20 մլն ՀՀ դրամից սկսած և առավելագույնը 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ կազմող իրենց բիզնես վարկերը տեղափոխել...
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Հայտի ուսումնասիրման և վարկի տրամադրման վճար նախատեսված չէ...
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
Բանկի աջակցությամբ հանրայնացրել ենք մեր խմբերի մի շարք ելույթներ, որոնց թվում նաև Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած մեր համերգները...
Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին
Բանկի հյուրընկալ տաղավարում մեր այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալ ազատ աշխատատեղերին և Ամիօ թիմին միանալու հնարավորություններին...
Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին
Գործընթացը բավականին պարզ է. հավելվածում պետք է ընտրել «Քարտից քարտ փոխանցումներ» բաժինը, նշել գումարը ստացողի քարտի համարը...
Ամենաշատ