News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Վրաստանն ամեն ինչ կանի Հայաստանի հետ բեռների տարանցման եւ առեւտրի ռեժիմը ներկայիս մակարդակում պահպանելու ուղղությամբ: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Երեւանում հայտարարեց Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար, վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:

Նա նշեց, որ Վրաստանի եւ Եվրամիության միջեւ խորը եւ համապարփակ առեւտրի մասին համաձայնությունը, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամության համաձայնությունը մի քանի տարի անցումային շրջան է թողնում, որի ընթացքում հնարավոր կլինի նոր ռեժիմների շուրջ պայմանավորվածություն: Մինչեւ այդ ուժի մեջ կլինի գործող կարգը:

 «Մենք ամեն կերպ կփորձենք, որպեսզի մեր երկրները պահպանեն ներկայիս ռեժիմը», - հավելեց Կվիրիկաշվիլին: Բանակցությունները կարող են լինել ինչպես երկկողմ, այնպես էլ ԱՀԿ շրջանակներում, սակայն դրանց նպատակը մեկն է. հնարավորության դեպքում պահպանել ստատուս-քվոն, հավելեց նախարարը:

Հիշեցնենք, որ ներկայումս Հայաստանի եւ Վրաստանի միջեւ գործում է ազատ առեւտրի ռեժիմը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ