Ոստիկանության Արարատի մարզային վարչության եւ Արտաշատի բաժնի ծառայողները, դեկտեմբերի 24-ին, ժամը 02.00-ին, Արտաշատ քաղաքի Երեւանյան փողոցից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկվել 42-ամյա Վաչագան Ա.-ին եւ 56-ամյա Հմայակ Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ Վաչագան Ա.-ի գրպանից հայտնաբերվել է կանեփանման զանգված, որը, ըստ
վերջինիս հայտարարության, քաղել է իր տան բակում վայրի աճած կանեփի բույսից, անձնական օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: