News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հայ եւ միջազգային իրավաբանները Հայոց ցեղասպանության ժամանակ սպանվածների կտակների վերլուծություն կիրականացնեն: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, հայտարարեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նրա խոսքով՝ Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մասնագետները եւ միջազգային իրավագետները կհետազոտեն, թե ինչպիսի իրավական ուժ կարող են ունենալ այդ փաստաթղթերը փոխհատուցման մասին պահանջները ձեւակերերպելու տեսակետից: Բնականաբար, հասկանալի պատճառներով դրանք պահպանվել են ոչ բոլորի մոտ:

«Իրավահաջորդների համար, որոնց ժառանգություն, ունեցվածքի նկարագրություն կամ ապահովագրություն չունեն, կարելի է ընդունել միջինացված գումար, ասենք ամեն ընտանիքի համար 50 հազար դոլար», - հավելեց Հակոբյանը: Հարցին՝ կարո՞ղ է, արդյոք, նախարարությունը հայոց աշխարհի անունից այդ պահանջները առաջ քաշել թուրքական կառավարությանը, Հակոբյանը պատասխանեց. Խոսքը անհատական պահանջների մասին է: Եթե խոսենք հավաքական պահանջների մասին, ապա կարելի է դրանք եւս կազմել: «Եթե դուք հարցնում եք, ապա այո, պահանջում եմ նաեւ ես: Պահանջում եմ այն միլիոնավոր, միլիարդավոր դոլարների վնասը, որը կրում է Հայաստանը Թուրքիայի հետ սահմանի փակման պատճառով: Պահանջում եմ 1915թ. սպանվածների չծնված միլիոնավոր երեխաների համար: Պահանջում եմ այն անհանգստության համար, որ մեր հայրենակիցները տասնամյակներ շարունակ զգում են, քանի որ այդ հարցը լուծված չէ», - ընդգծեց սփյուռքի նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ