News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսը կարող է երկարաձգել հայկական ապրանքների համար նախապատվությունների GSP առեւտրային ռեժիմը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանից հեռացող ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Նշենք, որ 2013 թվականի GSP ռեժիմը Հայաստանի համար արդեն լրացել է, իսկ 2014 թվականի համար դեռեւս չի հաստատվել:

Հայաստանը վերջին մի քանի տարիներին առեւտրի GSP ռեժիմ է ստացել մի քանի ապրանքների համար: GSP ռեժիմը (Generalized System of Preferences) ԱՄՆ կառավարության կողմից իրականացվում է՝ որպես զարգացող երկրներին աջակցություն:

Համապատասխանության նոր չափանիշները դեսպանատանը դեռեւս հայտնի չեն, քանի որ մի քանի գործոն է հաշվի առնվում: «Բայց ես կարծում եմ, որ Հայաստանը, ամեն դեպքում, կանցնի համապատասխանությունը: Հույս ունեմ, որ կարճ ժամանակ անց նախասիրությունների մասին օրենսդրությունը կտարածվի նաեւ նրա վրա, եւ մենք ընդհանուր առմամբ կիմանանք, թե որ երկիրն ինչին կարող է համապատասխանել»,- հավելեց ԱՄՆ դեսպանը:

Հարցին, կարո՞ղ են, արդյոք, հայ արտահանողները ավելի վաղ վճարված մաքսատուրքի փոխհատուցում ակնկալել, Հեֆերնը պատասխանեց, որ հնարավոր է՝ նաեւ այդ հարցը լուծվի: «Իհարկե, ես չեմ կարող խոսել Կոնգրեսի փոխարեն, բայց հույս ունենանք, որ այդ ընթացքում ԱՄՆ արտահանում կատարած ձեռնարկությունները հետին թվով որեւէ փոխհատուցում կստանան, եթե համապատասխան փաստաթղթեր ներկայացնեն»,- ամփոփեց նա:

Հիշեցնենք, որ Հայաստանից ԱՄՆ հիմնական արտահանումը (դրամական արտահայտությամբ՝ 80-90%) բաժին է ընկնում ալյումինե նրբաթիթեղին, եւս շուրջ 3%-ը՝ մշակված ադամանդին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ