News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Ուզում են հարստացնել ՀՀ-ում ալյուրը, առանց մտածելու, թե ի՞նչ են ուտելու այն մարդիկ, ում օրգանիզմում արդեն երկաթը բարձր է… կամ ինչո՞ւ եք ապականում մի բան, որ մեզանում սրբություն է համարվում, կամ մեզ ինչո՞ւ չեք հարցնում՝ ուզո՞ւմ ենք, թե՞ ոչ: Նախ՝ սննդամթերքը որեւէ նյութով հարստացնելու համար նախապես, տարիներով հետազոտություններ են արվում, վիճակագրական տվյալներ են հավաքում ու եզրակացությունների վրա որոշում կայացնում եւ նոր միայն իրագործում: Մեր առողջապահության նախարարութան փորձագետները ե՞րբ եւ որտե՞ղ են որեւէ հետազոտություն արել, որ հիմա էլ եկել են այն եզրակացության, թե մեր հացը պետք է հարստացնեն անհայտ ինչ-որ էլեմենտներով: Ինչո՞վ է պայմանավորված այս անհարկի շտապողականությունը: Եւ որտե՞ղ եք հրապարակել ձեր ուսումնասիրությունների արդյունքները, եթե այդպիսիք գոյություն ունեն, ո՞ր թերթում կամ պարբերականում: Եւ ամենազարմանալին, դուք դա չեք անում որոշակի տեսակի ալյուրի նկատմամբ, այլ համատարած եք կիրառում, ինչն էլ հուշում է, որ մարդը զրկված է ընտրելու հնարավորությունից, մանավանդ, որ վաղուց կորել է հավատը իշխանության նկատմամբ: Սա մեծ սպառնալիք է ողջ ազգի համար…

Պարզ է, հերթական անգամ ինչ-որ մեկի բիզնեսը ծաղկեցնելու համար ժողովրդին փորձադաշտ եք դարձնում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ