News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Թուրքիան եւ Հայաստանը չպետք է ակնկալեն, որ հայերի զանգվածային սպանությունների 100-ամյա տարելիցին կլուծեն Առաջին աշխարհամարտի ժամանակ տեղի ունեցած այդ ողբերգության շուրջ վաղեմի վեճը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական Էթիեն Մահչուփյանը:

«GlobalPost»-ը, վկայակոչելով France-Presse գործակալությանը, գրում է, որ Էթիեն Մահչուփյանը որը հանդիսանում է  Թուրքիայում հայկական փոքրամասնության անդամ, AFP-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ 2015թ.-ը տարելիցի պատճառով կլինի «դաժան տարի»:

«Ես կարծում եմ, որ այդ տարի որոշ խորհրդանշական քայլեր կարվեն եւ ավելի էմոցիոնալ հարաբերություններ կհաստատվեն: Սակայն, իմ կարծիքով, քաղաքական եւ պատմական հարցերը  կփոխանցվեն հաջորդ տարիներին, եւ այդ ժամանակ ավելի հեշտ կլինի», - նշել է վարչապետ Դավութօղլուի գլխավոր խորհրդականը:

Մահչուպյանը, ով պետական պաշտոն զբաղեցրած քիչ հայերից է, ասել է, որ ապագայի համար առաջնահերթ խնդիր կլինի Հայաստանի, ինչպես նաեւ բազմամիլիոնանոց սփյուռքի հետ (որի ներկայացուցիչները խոր ատելությամբ են լցված Թուրքիայի նկատմամբ) հարաբերությունների հաստատումը: «Չեմ կարծում, որ 100 տարի անց մենք պետք է շտապենք: Այն ինչ տեղի կունենա ավելի ուշ, պետք է որ ավելի լավ բան լինի», - ասել է նա:

Բացի այդ, մատնանշելով վերջին ամիսներին Թուրքիայի եւ Ռուսաստանի հետ հարաբերություններում հատկանշական «մերձեցումը»՝ Մահչուպյանը նշել է, որ Մոսկվան կարող է դեր խաղալ, «որը կթեթեւացներ այդ հարցը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ