News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ինչպես եւ անցյալ տարիներին, Անկարան 2014 թվականին հնարավոր ամեն ինչ արել է՝ տարածաշրջանի երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի հետ իր հարաբերությունները զարգացնելու համար: Նման կարծիք է հայտնում թուրքական «Today's Zaman» անգլալեզու պարբերականը:

«Չնայած Թուրքիայի հաստատած հավասարակշռված կապերին, որը փորձում է իրեն որպես օրինակելի մոդել ներկայացնել՝ կապեր ունենալով Արեւմուտքի եւ ՆԱՏՕ-ի, Ռուսաստանի եւ Իրանի հետ, Անկարայի հաջող արտաքին քաղաքականությունը հիմնվում է տարածաշրջանային գործընկեր Ադրբեջանի հետ հարաբերությունների վրա. շրջանի տնտեսական ուժը՝ հսկայական էներգետիկ ռեսուրսներով, որոնք կարեւոր են Թուրքիային էներգետիկ հանգույցի եւ տարանցիկ միջանցքի վերածելու համար»,- գրում է պարբերականը:

Ըստ թերթի, այդ նպատակով 2013 թվականի վերջին «Անկարան կանգ չառավ, այլ ընդլայնեց իր ջանքերը, որպեսզի տեղից շարժի թուրք-հայկական կապերը»: Այն ժամանակվա ԱԳ նախարար, ներկայում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Երեւան այցելեց: «Այցը դրական արդյունքներ չտվեց, քանի որ կողմերից ոչ մեկը պատրաստ չէր զիջումների գնալ»,- նշված է հոդվածում:

Թերթը կարծիք է հայտնում, որ ղարաբաղյան հակամարտությունը կրկին ցուցանիշ է դարձել տարածաշրջանում խաղաղարար դառնալու՝ Թուրքիայի անհաջող ձգտումների համար: «Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանների փակումը վաղուց արդեն կարեւոր տարր են համարում՝ հատկապես Հայաստանի մեկուսացման ճանապարհով հակամարտության կարգավորման հասնելու համար, որը նաեւ կաջակցի դաշնակցին՝ Ադրբեջանին: Ամեն դեպքում, մինչեւ հիմա որեւէ դրական արդյունք չի արձանագրվել, եւ ստատուս-քվոն պահպանվում է»,- գրում է թերթը:

Հոդվածում ներկայացվում են Թուրքիայի միջազգային հարաբերությունների գծող մասնագետ եւ գիտնական Սեդաթ Լաչիների խոսքերը, որն ընդգծել է Ադրբեջանի դերը հայ-թուրքական 2009 թվականի արձանագրությունների հետագա առաջընթացի կանխարգելման գործում: «Հիմա Ադրբեջանի հետ դաշինքը պատանդառել է Հայաստանի հետ հարաբերությունները»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ