News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

2010 հուլիս 8-ին, 59 տարեկան հասակում քաղցկեղից վախճանվել է «Ուշիմ համակարգեր» (Intelligent Systems) ասպարեզի անվանի գիտնական, պրոֆեսոր Կարո Լուկասը։

Կարո Լուկասը (Ղուկասյանը) ծնվել է 1951 թվականին Իրանի Իսֆահան (Սպահան) քաղաքի Նոր Ջուղա հայկական թաղամասում եւ ավարտել է Թեհրանի ազգային Քուշեշ Մարիամյան դպրոցը, ապա 1973 թվականին Թեհրանի Համալսարանի ճարտարագիտական (տեխնիկական) ֆակուլտետում ստացել բարձրագույն կրթություն (MSc)  էլեկտրոնիկայի եւ համակարգչային տեխնոլոգիայի բնագավառում։ 1976 թվականին ստացել է դոկտորական (PhD) կոչում Կալիֆորնիայի աշխարհահռչակ Բերքլիի համալսարանում:

1993-97 թվականներին եղել է Հիմնարար Գիտությունների Հետազոտական Կենտրոնի (IPM) տնօրենը, որը համարվում է Իրանի առաջնատար գիտական կազմակերպություններից մեկը: 1986-88 թվականներին ղեկավարել է Թեհրանի Համալսարանի Էլեկտրոնիկայի ճարտարագիտության ֆակուլտետը:

Չափազանց մեծ է պրոֆեսոր Կարո Լուկասի ներդրումը Իրանի եւ միջազգային գիտական ասպարեզում։ Նա հեղինակել է ավելի քան 1200 գիտահետազոտական հոդվածներ, ներկայացրել է ավելի քան 200 դասախոսական ելույթներ միջազգային գիտաժողովներում, եղել է 20 միջազգային գիտական պարբերականների խմբագրական կազմում եւ շուրջ 100 միջազգային կոնֆերանսների կազմակերպչական հանձնախմբերում, եւ հեղինակն է 8 գրքերի ու համահեղինակը 39 գիտական խմբագրված հավաքածուների:

Մեծ է նաեւ պրոֆեսոր Կարո Լուկասի մանկավարժական ավանդը: Նա շուրջ 30 տարի դասավանդել է Իրանի եւ միջազգային ճանաչված,  այդ թվում՝ Կալիֆորնիայի Բերքլիի, Կանադայի Տորոնտոյի, եւ Կալիֆորնիայի Յու Սի Էլ Էյ (UCLA) համալսարաններում: Պրոֆեսոր Կարո Լուկասը ղեկավարել է հազարավոր մագիստրոսական ու դոկտորական ավարտաճառեր, եւ մեծ հարգանք է վայելում Իրանի ճարտարագետ ուսանողների ու փորձագետների, ինչպես նաեւ պետական պաշտոնյաների մոտ:

2006 թվականին Կարո Լուկասը ճանաչվել է Իրանի ճարտարագիտական ասպարեզում Մնայուն Դեմքը (Eternal Figure) եւ պարգեւատրվել է Իրանի նախագահի կողմից:

Պրոֆեսոր Կարո Լուկասին անվանում են Իրանի ռոբոտիկայի գիտության հայր:

Պրոֆեսոր Կարո Լուկասը անդամակցել է 2007 թվականի ամռանը Կալիֆորնիայի Սան Ֆրանցիսկո քաղաքում տեղի ունեցած Տեխնոլոգիայի համահայկական վեհաժողովը (ArmTech 2007) նախապատրաստող հանձնախմբին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Ամենաշատ