News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է  Ուկրաինա Ռուսաստանի կողմից առանց կանխավճարի ածուխ եւ էլեկտրաէներգիա մատակարարելու վերաբերյալ  հակասական հաղորդագրությունները: Նա հաստատել է, որ Ռուսաստանը սկսել է ածուխ մատակարարել եւ  դա անվանել է «բարի կամքի» դրսեւորում:

«Սա նախագահ Պուտինի՝ ուկրաինացիներին իրական օգնություն ցուցաբերելու քաղաքական կամքի հետեւողական դրսեւորումն է, հատկապես՝ Ամանորի նախաշեմին», - Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Ուկրաինա  ամսական 500 հազար տոննա ածուխ մատակարարելու Մոսկվայի որոշման մասին դեկտեմբերի 26-ին հայտնել էր ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը:

Ավելի ուշ Ուկրաինայի տարածաշրջանային զարգացման նախարարության կայքում հաղորդագրություն էր հայտնվել՝  դեկտեմբերի 26-ից օրական 50 հազար տոննա ռուսական ածուխի մատակարարմանմասին: Մի փոքր ուշ նախարարությունը հրաժարվել էր այդ լուրից՝ հաքերներին մեղադրելով կայքը կոտրելու մեջ: 

«Նախագահ Պուտինը, անկախ ամեն ինչից, բազմիցս հայտարարել է, որ ամենադժվար պահերին երբեք չի հրաժարվում Ուկրաինայի ժողովրդի իրական աջակցությանն ուղղված իր հետեւողական քաղաքականությունից, եւ իսկապես, նախօրեին, հաշվի առնելով էներգաապահովման ծայրահեղ իրավիճակը, Պուտինը որոշել է սկսել այդ մատակարարումները՝ հաշվի չառնելով կանխավճարի բացակայությունը, որը դաիրագործելու պայմանն էր», - ասել է Պեսկովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ