News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Տարեմուտի առթիվ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը դեկտեմբերի 27-ին պարգեւատրել է համակարգի մի խումբ աշխատակիցների: Ձեւավորված ավանդույթի համաձայն` Ֆինանսների նախարարն անձամբ է խրախուսել այն աշխատակիցներին, ում դրսեւորած ջանքերով համակարգի ձեռքբերումներն ավելի առարկայական են դարձել 2014 թվականի ընթացքում: Պարգեւատրման հանդիսավոր արարողությունը, ի դեպ, տեղի է ունեցել Ֆինանսների նախարարության հիմնովին վերանորոգված դահլիճում: Մաքսային գործի բնագավառում հատուկ ծառայությունների համար Ֆինանսների նախարարի հրամանով մի շարք աշխատակիցներ պարգեւատրվել են «ՀՀ պատվավոր մաքսային ծառայող» եւ «Մաքսային ծառայության առաջավոր» կրծքանշաններով: Գերազանց ծառայության համար նախարարի հրամանով մի շարք աշխատակցիների խրախուսման կարգով արտահերթ շնորհվել են դասային եւ հատուկ կոչումներ: Նախարարի մեկ այլ հրամանով խրախուսման կարգով 3 աշխատակցի հատկացվել է բնակարան:

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու եւ աշխատանքի նկատմամբ նվիրվածություն ցուցաբերելու, գերազանց եւ բարեխիղճ ծառայության համար նախարարության մի խումբ աշխատակիցներ հուշանվերներ են ստացել: Իսկ 27 աշխատակցի հայտարարվել է շնորհակալություն, 400 աշխատակիցների շնորհվել են հարկային, մաքսային եւ քաղաքացիական ծառայությունների դասային եւ հատուկ կոչումներ, եւս 125 աշխատակից արժանացել է դրամական պարգեւի, ինչպես նաեւ բարձրացվել են 109 հարկային եւ մաքսային ծառայողների պաշտոններ:

Ֆինանսների նախարարության տոնական միջոցառմանը միացել է նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` համակարգի աշխատակիցներին շնորհավորելով գալիք տոների կապակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ