News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Իոնյան ծովում աղետի ենթարկվող Norman Atlantic նավի վրա Երեւանի ժամանակով 09.00-ին, մնում է 227 մարդ, 251 ուղեւորների փրկել են, հաղորդում է Իտալիայի ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը:

«251 մարդ փրկված է, 227-ը դեռ մնում են նավի վրա»,-ասված է Իտալիայի ՌԶՈՒ-ի Twitter-ի պաշտոնական էջում:

Հիշեցնենք, որ իտալական The Norman Atlantic նավը այրվել է Հունաստանի Պատրա նավահանգստից իտալական Անկոնա ուղեւորության ժամանակ: Նավից աղետի ազդանշան է ուղարկվել, երբ այն գտնվում էր Օտոնա կղզուց 33 ծովային մղոն հեռավորության վրա:

Ադրիատիկ ծովում այրվում է իտալական զբոսանավը՝ 466 ուղեւորներով

Հրդեհը բռնկվել է նավի բեռնատար հատվածում, որը կարող է տեղափոխել մոտ 200 ավտոմեքենա:

Լրատվամիջոցների փոխանցմամբ, գիշերը նավի վրա քաոս է եղել: Նավը քաշող պարանը մի քանի անգամ կտրվել է, նավը 7 աստիճանով թեքվել է:

Փրկարար նավակներով կանանց ու երեխաներին նավից դուրս են բերել երկու հունական տրանսպորտային նավեր: Մնացած ուղեւորներին խնդրել են չլքել նավը, բարձրանալ տախտակամած, կրակից հեռու մնալ եւ սպասել: Այս պահին նավը քարշակով տեղափոխում են Ալբանիայի ափերի մոտ, որը պատրաստ է ընդունել իտալական Norman Atlantic-ը:

Անհետ կորածներ չկան, զոհվել է Հունաստանի մեկ քաղաքացի. Նա խուճապի մեջ փորձել է հասնել փրկարար նավակին, նետվել է ջուրն ու մահացել սառելու հետեւանքով: Մնացած ուղեւորներին քաղաքացիությունը ճշտվել է. 234-ը Հունաստանի քաղաքացիներ են, 6-ը՝ Ավստրիայի, 10-ը՝ Շվեյցարիայի, 4-ն Իտալիայի, երկուսը՝ Ռուսաստանի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Վթարի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը
Կարեն Մ.-ն ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն...
Պակիստանում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել
Ոստիկանության փոխհանձնակատար Ֆայազ Ահմեդը Geo News-ին հայտնել է, որ առնվազն հինգ վիրավոր ուղեւորների վիճակը ծանր է...
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Հանցագործության մասին հաղորդումն ունի որոշակի պահանջներ, բայց անկախ այդպիսի հաղորդումից, եթե լինում են հրապարակումներ, որոնք ուղեկցվում են…
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Բացի այդ, հիշյալ 26-ամյա երիտասարդը հետապնդել է վիճաբանության ընթացքում դեպի բենզալցակայանի հետնամասը հեռացած 30-ամյա իր հայրենակցին, որտեղ...
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Ամենաշատ