Ադրիատիկ ծովում այրվում է իտալական զբոսանավը՝ 466 ուղեւորներով, հաղորդում է The Guardian-ը:

Իտալական The Norman Atlantic զբոսանավը հունական Պատրի կղզում ուղեւորվում էր Իտալիայի Անկոնա քաղաք: Երբ նավը գտնվում էր Օթոնոյ կղզուց ծովային 33 մղոն հեռավորության վրա, աղետի ազդանշան է ուղարկել, հաղորդում է Gazeta-ն:

Նշվում է, որ հրդեհ է բռնկվել նավի ավտոկայանատեղում, որը կարող է մինչեւ 200 մեքենա տեղափոխել: Զբոսանավի մոտ փրկարարական նավեր են ուղարկվել: