News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ոչ իշխանական Եռյակի թաքնված նպատակը ներկայիս կառավարության փոփոխություն թույլ չտալն է։  Այս մասին այսօր՝դեկտեմբերի 29-ին, լրագրողների հետ  հանդիպմանն ասաց  քաղաքական վերլուծաբան,  «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր-նախագահ Ստյոպա Սաֆարյանը՝ ավելացնելով, որ տարեվերջի ԵՏՄ անդամակցությունը, գնաճը, շուկայի ապակայունացումը միանգամայն բավարար էին ցանկացած քաղաքական ուժի համար՝ բողոքի լուրջ գործողություններ ձեռնարկելու։

«Հայաստանի ընդդիմությունն իրեն դրել է ռուսական դաշտում, բնականաբար, նրանք չէին կարող դեմ դուրս գալ եւ առաջնորդել բողոքի ակցիաներ։ Այս իրավիճակը, որը գնալով ավելի է վատթարանալու հաջորդ տարում ԵՏՄ տնտեսական չափանիշներին հարմարվելու առումով, թերեւս ավելի են բարդացնելու իրավիճակը եւ ավելի թուլացնելու կառավարության դիրքերը, բայց հաշվի առնելով իշխանությունների եւ ոչ իշխանական ուժերի կապը՝ ԲՀԿ-ի թիվ մեկ առաքելությունը լինելու է կառավարության փոփոխություն թույլ չտալը, քան  որևէ այլ արտահերթ գործողությունների համակարգումը»,- նշեց վերլուծաբանը։

Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ կառավարության անփոփոխելիությունը՝ ի դեմս Հովիկ Աբրահամյանի, Եռյակից չափազանց ցանկալի է հենց ԲՀԿ-ի համար։

«Ինքն է Եռյակում առավելապես թելադրողը թե´ կազմակերպչական, թե´ռեսուրսների, թե´ ֆինանսների առումով, եւ նա չունի շուտափույթ իշխանափոխության հրամայանական կամ օրակարգային խնդիր։ Հիմնական խնդիրը այս իրավիճակի պահպանումն է մինչեւ 2017թ., քանի որ ԲՀԿ-ն թերեւս կարող է  ուղղակի հաշվարկել, որ եթե մինչեւ այդ պահպանվի այս իրավիճակը, այս կառավարության առկայությունը եւ շարունակական թուլացումը կարող է օգնել իրեն ավելի հեշտ հաղթել ընտրություններում իշխող կուսակցությանը»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (ֆոտո)
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամ ալիքը՝ հրապարակելով...
Նախ պետք է հասկանամ, թե Կիրանցում մարդկանց տեղաշարժը ինչ հիմքով է սահմանափակված. Գուցե դա համաչափ է. Մանասյան
Լրագրողները ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին հարց...
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
 ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի Գրասենյակը խստորեն դատապարտում է Հայաստանի...
ՀՀ իշխանությունները լավագույնս տիրապետում են առկա մարտահրավերներին դիմագրավելու արդյունավետ գործիքակազմերին. Բաքոյան
Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես իրագործում են սահմանագծման և սահմանազատման գործընթաց, որի քարտեզագրական հիմքը...
Կարմիրբերետավորներն էլ մի նենց ուրախացել են՝ գյուղի անչափահաս երեխեքին են ծեծել. Գառնիկ Դանիելյան
Փաթաթվել են, գրկում, համբյուրում են, իբր երկիր են ազատագրել: Անչափահասներին խոշտանգել են, գործից հետո էլ ուրախ զվարթ գրկախառնվում են իրար ու մեկը մյուսին աչքալուսանք տալիս...
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
Ավելի վաղ հայտնել էինք, որ գյուղացիները՝ ոստիկանների պահանջով, երեկ գիշեր…  
Ամենաշատ