News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ստամբուլում 2012-ի դեկտեմբերի 28-ին տանը դաժանորեն սպանված Մարիցա Քյուչուքի համար Ստամբուլում սգո միջոցառումներ են կարզմակերպվել։

Թուրքական Demokrathabet կայքի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 28-ին Ստամբուլի Սամաթիա թաղամասի հայկական սուրբ Գեւորգ եկեղեցում Մարիցա Քյուչուքի հոգու հանգստության համար պատարագ է մատուցվել, որիյ մասնակցել են բազմաթիվ ստամբուլահայեր։

Սամաթիայի հրապարակում էլ «Սամաթիայի մշակութային զորակցության նախաձեռնության» կողմից Մարիցա Քյուչուքի եւ 2 տարի առաջ Իրաքի հետ սահմանակից քրդական Ռոբոսկի գյուղի մոտ թուրքական օդուժի հարվածներից սպանված 34 քաղաքացիների համար սգո միջոցառում էր կազմակերպել։

Կազմակերպիչները նշել են, թե Մարիցա Քյուչուքի սպանությունը եւ Ռոբոսկիի կոտորածը նույն օրն է տեղի ունեցել եւ երկու դեպքն էլ բացահայտված չէ, որի համար իրենք միասին են հիշատակում դրանք։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուզբեկստանում հինգ տարով ազատազրկել են երկրի նախագահին համացանցում վիրավորած քաղաքացուն
Ըստ Gazeta.uz-ի՝ դատարանը մեղավոր է ճանաչել Նամանգանի 27-ամյա բնակիչ Դ.Թ.-ին Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին վիրավորելու համար...
Ռիգայի կենտրոնում սափրագլուխները երիտասարդների են ծեծել և տեսանյութը հրապարակել սոցցանցերում
Ըստ Delfi պարբերականի՝ ենթամշակույթի ներկայացուցիչները հերթապահում են մարդաշատ վայրերում, օրինակ, առևտրի կենտրոններում ու հետևում...
Ոստիկանները բացահայտել են բնակարանային գողությունը, փողն ու ոսկին գողացել էր տանտիրոջ որդին
Ապրիլի 28-ի առավոտյան ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել...
Կոտայքում պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ. պայթյուն է եղել
Դեպքի հանգամանքները պարզելու համար ոստիկանությունն ու քննչական վարչությունը օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ...  
Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել սողանք. Ճանապարհը միակողմանի փակվել է
Ապրիլի 30-ին, ժամը 10։26-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության...
Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող
Մեղադրանք առաջադրված չէ․․․
Ամենաշատ