News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ամերիկյան առեւտրի պալատը Հայաստանում (American Chamber of Commerce in Armenia - AmCham)  հուլիսի 9-ին նշեց իր գործունեության 10-ամյակը:

«Ամերիկյան առեւտրի պալատը Հայաստանում` AmCham-ը, հսկայական նշանակություն ունի արեւմտյան լավագույն բիզնես փորձառությունը հայաստանյան ընկերությունների հետ կիսելու առումով»,- շնորհավորելով Հայաստանում Ամերիկյան Առեւտրի պալատի 10-ամյակը՝ ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը` ավելացնելով, որ ինքն ուրախ է, որ ԱՄՆ դեսպանատունը համագործակցում է այս կառույցի հետ, եւ համատեղ մի շարք ծրագրեր են իրականացրել:

«Մենք ողջունում ենք նման կառույցի գործունեությունը, քանի որ այն նպաստում է Հայաստանում ժողովրդավարական պայմաններ ստեղծելուն եւ տնտեսական առաջընթաց արձանագրելու համար, ինչը կարող է նպաստել, որպեսզի ավելի շատ օտարերկրյա ներդրողներ գան Հայաստան»,- ասաց դեսպանը:

«Մեր անդամ կազմակերպությունները բարձրացնում են խնդիրներ, որոնց հետ նրանք առնչվում են իրենց առօրյա բիզնես գործունեության ընթացքում»,-NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարզազրույցում ասաց AmCham-ի գործադիր տնօրեն Դիանա Գազիյանը` նշելով, որ իրենց կառույցի կազմում գտնվող կազմակերպությունները միասին եւ համատեղ ջանքերով կարողանում են շատ ավելի դրական արդյունքների հասնել, քան յուրաքանչյուրը առանձին-առանձին:

Amcham-ի գործադիր տնօրենի խոսքով` իրենք ակտիվ են եղել հարկային բարեփոխումների առումով եւ արտահանող կազմակերպությունների համար ԱԱՀ-ի գերավճարի վերադարձի առումով որոշ նվաճումներ են արձանագրել:

Նշենք, որ միջոցառումը եզրափակվեց մրցանակաբաշխությամբ՝ AmCham-ի շուրջ 15 անդամներ տարբեր անվանակարգերում պարգեւատրվեցին: Տոնական արարողությանը ելույթ ունեցավ նաեւ «Բամբիռ» ռոք խումբը։

Տեղեկացնենք, որ Ամերիկյան առեւտրի պալատը Հայաստանում հիմնվել է 2000 թվականին։ Անդամներն են օտարերկրյա կապիտալով աշխատող 85 կազմակերպություններ, ինչպես՝«Արմենիա Մարիոթը», «Ամերիա» ընկերությունների խումբը, «Արսօյլը», «Ավստրիական ավիաուղիները», «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը», «Ինգո Արմենիան» եւ այլն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Այցի ընթացքում նա նաև խորհրդակցություններ է անցկացրել տեղահանված անձանց սոցիալ-հոգեբանական ծառայություններ մատուցող հասարակական...
Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին
Ավրորա քաղաքում դեսպանը հանդիպել է քաղաքապետ Մայք Քոֆմանին։ Լինելով Կոլորադոյի ամենահայաշատ...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Ամենաշատ