News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ներկայումս Ֆրանսիայում տեղի ունեցող իրադարձությունները, մեղմ ասած, երկրի ղեկավարության սխալների հետեւանք են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Աշխարհաքաղաքական վերլուծության եվրոպական կենտրոնի ղեկավար, լեհ փորձագետ Մատեուշ Պիսկորսկին:

Նրա համոզմամբ՝ ԵՄ մի շարք երկրներ, այդ թվում Ֆրանսիան, շատ ակտիվորեն աջակցում են Մերձավոր Արեւելքում, մասնավորապես Սիրիայում գործող իսլամիստական խմբավորումներին:
«Կարող ենք ասել, որ իրականում մարդիկ, որոնք արդեն ահաբեկչություններ են իրականացնում ԵՄ երկրներում, ուղղակիորեն կապված են այն մարդկանց հետ, որոնք էթնիկ եւ կրոնական զտումներ են իրականացնում Մերձավոր Արեւելքի երկրներում՝ Սիրիայում եւ Իրաքում: Հետեւաբար, այն ինչ ստեղծվել է Մերձավոր Արեւելքում ամերիկյան պլաններով, այսպես կոչված «վերահսկելի քաոսը», այժմ պիտի իր արտացոլումը գտնի ԱՄՆ դաշնակից երկրների անվտանգության մակարդակում»,-ասել է Պիսկորսկին:

Նա հավելել , որ ԱՄՆ հիմնական դաշնակիցներից մեկն այդ առումով Ֆրանսիան է: «Այն, ինչին մենք ականատես ենք լինում, մեղմ ասած, Ֆրանսիայի ղեկավարության սխալների հետեւանքն է, որն ամբողջությամբ վերահսկում է ԱՄՆ-ը, ինչպես նաեւ Ֆրանսիայի ոչ գրագետ միգրացիոն քաղաքականության հետեւանք է, երբ մահմեդականները եւ արաբական համայնքների ներկայացուցիչները ինտեգրվում են Ֆրանսիայի պետության սոցիալական ու քաղաքական կառույցներ»,-ընդգծել է լեհ փորձագետը:

Նրա խոսքով, ցավոք, այդ ամենը կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի Ֆրանսիայում: «Դա կարող է հանգեցնել արմատական իսլամիստական խմբավորումների ազդեցության աճի, ուստի Ֆրանսիայում պետք է սպասել եւ քաղաքական, եւ սոցիալական լարվածության, ինչը կբերի զանգվածային անկարգությունների, որոնք արդեն տեղի են ունեցել 2007 թվականին»,-ամփոփել է փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ահաբեկչության ցանկացած դրսևորում աներկբա անընդունելի ու դատապարտելի է. ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին
Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Խոր ցավով տեղեկացա Մոսկվայում տեղի ունեցած...
ՀԴԲ տնօրենը նախազգուշացրել է, որ ՀԱՄԱՍ-ի հարձակումը կարող է «ոգեւորել» «ծայրահեղականներին» ԱՄՆ-ում եւ այլուր
Քրիստոֆեր Ռեյը նախազգուշացրել է...
Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատունը քաղաքացիներին կոչ է արել ուժեղացնել անվտանգության միջոցները
«Սինոֆոբիան սրվել է, բազմաթիվ ասիացիներ չարամիտ հարձակումների են ենթարկվել...
ԱՄՆ-ում ծայրահեղական խմբավորումների սպառնալիքի մակարդակը մնում է բարձր
Նախազգուշացումն արվել է այն բանից հետո, երբ անցած շաբաթ ԱՄՆ որոշ դպրոցներ չեղարկել են դասերը եւ ինքնամեկուսացման հրամաններ արձակել։ Արդյունքում քննիչներին չի հաջողվել որեւէ պայթուցիկ գտնել։
Լավրովն աշխարհին կոչ է արել արձագանքել հասարակությունն ազգային հատկանիշով պառակտելու փորձերին
Անհրաժեշտ է համաշխարհային հանրության ակտիվ արձագանքը...
Գերմանիայում ավելացել է աջ եւ ձախ ծայրահեղականության հողի վրա կատարված հանցանքների թիվը
«Գերմանիայում քաղաքական հանցավորությունը, որի դրդապատճառ է քաղաքականությունը, զգալիորեն աճել է՝ 8,5 տոկոսով: Նույնիսկ եթե այդ հանցանքները կազմեն հանցանքների ընդհանուր թվի մոտ 1 տոկոս, այդ թվերը մեծ մտահոգություն են առաջացնում»,-հայտարարել է Զեեհոֆերը...
Ամենաշատ