News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ Անդրկովկասի միջեւ հաղորդակցությունը անհրաժեշտ է առավելագույնս զարգացնել Կովկասյան լեռնաշղթայի միջոցով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտարարել է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը:

Անդրադառնալով վրացական «PetrocasEnergyGroup» ընկերության եւ ռուսական «Ռոսնեֆթ» պետական ընկերության միջեւ կնքված գործարքին՝ փորձագետը ընդգծել է, որ Հայաստանի համար, իհարկե, Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունների բարելավումը շատ կարեւոր է: «Այստեղ էլ ավելի կարեւոր է  այն հարցը, որ այսօր Ռուսաստանը Հայաստանի հետ կապող միայն մեկ ճանապարհ գոյություն ունի, իսկ դա շատ քիչ է: Բոլորին հայտնի է, որ այնտեղ մշտապես խցանումներ են, խնդիրներ, վթարներ եւ այլն: Իհարկե, անհրաժեշտ է նոր ճանապարհ կառուցել, եւ իհարկե, անհրաժեշտ է աշխատող երկաթուղու առկայություն», - ասել է Սկակովը: Միաժամանակ նա ընդգծել է, որ քանի որ Աբխազիայի կարգավիճակը որոշված չէ, հաղորդակցության վերականգնումը անիրական է: «Պետք է մտածել նոր նախագծերի շուրջ, այսինքն, հնարավոր է, որ կողմերը վերադառնան երկաթուղու սառեցված նախագծին: Այսինքն, Ռուսաստանի եւ Անդրկովկասի միջեւ հաղորդակցությունը անհրաժեշտ է առավելագույնս զարգացնել Կովկասյան լեռնաշղթայի միջոցով: Սա շահավետ կլինի եւ Վրաստանի, եւ Ռուսաստանի, եւ Թուրքիայի համար»,- ընդգծել է Սկակովը:

Վրացական Petrocas Energy Group-ի եւ «Ռոսնեֆթ» ռուսական ընկերությունը խոշոր գործարք են կնքել, ըստ որի միլիարդատեր Դավիդ Յակոբաշվիլիին պատկանող Petrocas-ը «Ռոսնեֆթին» է վաճառել բաժնետոմսերի 49%-ը: Դավիդ Յակոբաշվիլիի ընկերությունը տիրապետում է Փոթի նավահանգստային քաղաքի մոտակայքում գտնվող նավթային տերմինալին: Վերջին տարիներին «Ռոսնեֆթն» այդ տերմինալն օգտագործել է դեպի Հայաստան նավթի եւ նավթամթերքների վերաբեռնման համար: Դատելով ամեն ինչից՝ Մոսկվայում որոշել են ուժեղացնել Եվրասիական տնտեսական միություն մտած պետությանը նավթամթերքների մատակարարման գծի նկատմամբ վերահսկողությունը: Նման աշխարհաքաղաքական մոտեցումը լիովին տեղավորվում է Կրեմլի՝  ՌԴ-ն Հարավային Կովկասի հետ միացնող նոր հաղորդակցությունների կառուցման եւ  հների վերականգնման ռազմավարության մեջ: Մասնավորապես, խոսքը Աբխազիայի միջով երկաթուղային երթեւեկության վերականգնման եւ Ավարոկախեթինյան ավտոմայրուղու վերականգնման մասին է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ