Արցախի նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 12-ին հանդիպում է ունեցել «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը, որին մասնակցում էր վարչապետ Արա Հարությունյանը, քննարկվել են ընկերության կողմից Արցախում իրականացվող ներդրումային քաղաքականությանը, սակագների վերանայմանը, ինչպես նաեւ սոցիալական ոլորտում բարեգործական ծրագրերին վերաբերող հարցեր: