News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


«Ես հիմա տղամարդավարի ասում եմ, որ ես 100 տոկոսով դիմելու եմ այս պահանջով ՌԴ գլխավոր դատախազին»: Գյումրիում՝ դատախազության շենքի առջեւ հավաքված ցուցարարներին ասել է Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը՝ նշելով, որ սարսափելի սպանդի մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջով դիմելու է ՌԴ դատախազությանը:

«Արդյոք ես դիմելո՞ւ եմ ՌԴ գլխավոր դատախազին եւ իրավապահ մարմիններին, որ Ռուսաստանում հարուցված քրեական գործն ու տվյալ անձն ամբողջությամբ տրամադրվի մեր տրամադրության տակ: Ես հիմա տղամարդավարի ասում եմ, որ ես 100 տոկոսով դիմելու եմ այս պահանջով ՌԴ գլխավոր դատախազին»,- ասել է նա: Ցուցարարներն այս հայտարարությունն ընդունել են ծափերով ու ոգեւորված բացականչություններով. «Հիմա, հիմա»:

ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն իր հերթին նշել է. «Ես նոր մտա ներս, զրույց ունեցանք գլխավոր դատախազի հետ՝ ԱԺ պատգամավորի, մարզի դատախազի ներկայությամբ: Ես ինքն այն համոզումը կազմեցի ինձ համար, որ գլխավոր դատախազն անելու է ամեն ինչ, որպեսզի կատարվի մեր կամքը: Պարզապես պետք է որոշակի ժամանակահատված քննչական աշխատանքի համար»,- նշել է նա: Աջապահյանին ընդհատել են ցուցարարները՝ վանկարկելով. «Հիմա, հիմա»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:

Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվեց նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում ռուսական ռազմակայանում:: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:

ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, Պերմյակովը գտնվում է  ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ