News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի տեսակետից, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության, ՀԱՊԿ-ին վերջինիս անդամության եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության զարգացման միջեւ հակասություններ չկան: Այդ մասին այսօր՝ հունվարի 15-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավորության հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը:

Անդրադառնալով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը՝ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը նշել է. «Ես ՆԱՏՕ-ի անունից երախտագիտություն եմ հայտնել նախագահին, որ վերջինս մասնակցել է Ուելսում կայաացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Դա խորհրդանշում է ամուր եւ կայուն համագործակցություն: Մենք մեր կողմից ցույց ենք տալիս, որ հարգում ենք հավասարակաշռված արտաքին քաղաքականությունը»: Այն փաստը, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի, ինչպես նաեւ ԵՏՄ-ի անդամ է, ոչ մի կերպ չի խոչընդոտում Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունների հետագա զարգացմանը:

Հիշեցնենք, որ 2015թ. սկզբից Հայաստանը դարձել է Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ: ԵՏՄ-ին անդամության պայմանագիրը ստորագրվել է 2014թ. հոկտեմբերի 10-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ