News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Մարսելում հունվարի 16-ին տեղի է ունեցել այս շաբաթ սպանված դպրոցական Միքայել Ասատրյանի հուղարկավորությունը։ Նրան հրաժեշտ տալու էին գնացել ավելի քան 2000 մարդ։ Թաղման ծիսակարգը կայացել է Մարսելի Պրադոյի պողոտայում  գտնվող հայկական եկեղեցում, գրում է  «Nouvelles d'Arménie»-ն։

Ներկաների թվում էին հայկական կազմակերպությունների առաջնորդները, կրոնական գործիչներ, հայտնի անձինք եւ պաշտոնյաներ։ Ներկա են եղել նաեւ Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը, նրա տեղակալներ Դիդյե Փարաքյանը եւ Մարտին Վասալը, պատգամավոր Վալերի Բուայեն, տարածաշրջանային խորհրդական Գարո Հովսեփյանը եւ այլ պաշտոնյաներ։ Հայ համայնքը եւս մեկ անգամ իր վշտակցությունն է հայտնել  Ասատրյանների ընտանիքին։

NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ հունվարի 12-ին  Մարսելում սպանվել է 16-ամյա հայ աշակերտ։ Դեպքը կատարվել էր դասերից հետո։ Միքայելի վրա հարձակվել էին համադասարանցի աղջկա հարազատները, որի հետ Միքայելը փոքրիկ վեճ էր ունեցել։ Ֆրանսիայի ոստիկանությունը բերման է ենթարկել աղջկան եւ 17-ամյա պատանու։ Ավելի ուշ երկրորդ կասկածյալը, որը 18 տարեկան է, հանձնվել է ոստիկաններին։ Բոլորին բանտային կալանք է սպառնում՝ մինչեւ 30 տարի հարկադիր աշխատանքով, սպանության եւ սպանությանը մասնակցելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիսակառույց շինության բացօթյա տարածքում տղամարդու դի է հայտնաբերվել
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի…
Իրանում ջրհեղեղների հետևանքով 7 մարդ է զոհվել, երկուսն՝ անհետ կորել
Չնայած ընթացող ջրահեռացման աշխատանքներին, հետագա հեղեղումների վտանգը մնում է բարձր...
Թմրամիջոցների ապօրինի իրացման և ստացված՝ շուրջ 2 մլրդ դրամը գերազանցող փողերի լվացման գործը դատախազն ուղարկել է դատարան
Դատախազը հանցավոր կազմակերպության ղեկավար Ա.Մ.-ի նկատմամբ հարուցել է...
Վահագն Չախալյանը և ևս 4 անձ ձերբակալվել են խմբային խուլիգանության կասկածանքով
Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024 թ. մայիսի 16-ին ՀՀ Կառավարության շենքի մոտ մի խումբ անձանց իրականացրած բողոքի ակցիայի…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 88 դեպք. գրանցվել է 10 վտովթար, վիրավորվել է 16 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Ոստիկանությունը ձերբակալված տղամարդուն մեղադրել է Ֆիցոյի դիտավորյալ սպանության փորձի մեջ
Ոստիկանությունը մեղադրել է 71-ամյա տղամարդուն...
Ամենաշատ