Հունվարի 19-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակի եւ տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրության վերջին զարգացումների վերաբերյալ: