News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Գյումրիում տեղի ունեցած մեծ ողբերգության գործի քննության աշխատանքների արդյունավետությունը ապահովելու նպատակով ՀՀ եւ ՌԴ Քննչական կոմիտեները կստեղծեն համակարգող մարմին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Նա նշեց, որ երկօրյա բանակցությունների արդյունքում պայմանավորվել են համատեղ եւ փոխհամագործակցված գործողություններ իրականացնել՝ ապահովելու գործի քննության բազմակողմանիությունը, լրիվությունը:

ՌԴ ՔԿ ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինն իր հերթին նշել է, թե ՌԴ եւ ՀՀ Քննչական կոմիտեների նախագահներ Ալեքսանդր Բաստրիկինը եւ Աղվան Հովսեփյանը պայմանավորվել են Գյումրիում ամբողջ ընտանիքի սպանության գործի համատեղ հետաքննության մասին:

«Համակարգելով քննչական  խմբերի աշխատանքը՝ Բաստրիկինը եւ Հովսեփյանը պայմանավորվել են համատեղ գործունեության մասին՝ երկու երկրներում հարուցված քրգործերի  համակողմանի, լիարժեք եւ անկողմնակալ   հետաքննության համար», - հայտարարել է Մարկինը:

Ավելի վաղ Բաստրիկինը հայտարարել էր, որ Գյումրիում զանգվածային սպանության գործով  հրապարակային դատական գործընթացը տեղի կունենա Հայաստանում: Նա նշել էր, որ Ռուսաստանը լիակատար փոխըմբռնման է հասել Հայաստանի հետ, եւ հստակ պատկերացում կա, թե ինչպիսին պետք է լինի ռուսաստանյան կառույցների օգնությունը ՀՀ իրավապահ մարմինների կողմից իրականացվող քննության ընթացքում: 

Ըստ Մարկինի՝ գործի քննությունն իրականացվելու է միջազգային օրենքին եւ երկու երկրների միջեւ ստորագրված փաստաթղթերին համապատասխան

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է  հիվանդանոց, սակայն դեպքից 7 օր անց հիվանդանոցում մահացել է նաեւ նա: Բժիշկները 7 օր պայքարում էին նրա կյանքի համար, որի ընթացքում նա երկու անգամ վիրահատության ենթարկվեց:

Այս գործով նույն օրը, կեսգիշերին մոտ ձերբակալվել է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել եւ մեղադրանք են առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:

ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է  ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ