Opel ընկերությունը պատրաստվում է կոմպակտ էլեկտրամեքենա մշակել, որը կկառուցեն գերմանական Karl մակնիշի ամենափոքր մոդելի բազայի վրա: Այդ մասին հայտնում է Autobild-ը:
Նորույթի ուժային համակարգի մասին մանրամասներ չեն բերվում: Էլեկտրական Opel Karl-ի դեբյուտի ժամկետները նույնպես դեռեւս անհայտ են:
GM նոր գլոբալ ճարտարապետության վրա ստեղծված Opel Karl-ը ներկայացվել է անցած տարվա դեկտեմբերին: Այն հագեցրել Ecotec ընկերության երեք մխոցանի շարժիչով՝ 75 ձիաուժ հզորությամբ: Նորույթի գինը կսկսվի 9,5 հազար եվրոյից: