Մինչեւ 2020թ. Ճապոնիան ծրագրում է 2,4 տրլն իեն (մոտ 20,33 միլիարդ դոլար) ծախսել«ռոբոտների հեղափոխության» վրա (գյուղատնտեսության, բժշկության եւ շինարարության ոլորտներում ռոբոտների ընդգրկում):
«Եվ մասնավոր ընկերությունները, եւ պետական ինստիտուտները պետք է միավորվեն այդ առաջադրանքի իրագործման համար: Այս տարին ռոբոտների հեղափոխության համար նոր ժամանակաշրջանի սկիզբ պետք է լինի», - հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ կառավարության ծրագրի՝ 2020թ., երբ Տոկիոյում Օլիմպիական խաղեր անցնեն, երկիրը հեղափոխություն կիրականացնի, որը կկայանա կյանքի ամենատարբեր ոլորտներում ռոբոտների համատեղ օգտագործման մեջ: