News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այսօր Հայաստանում մեկնարկեց Եվրոպական միության և Ավստրիայի զարգացման գործակալության համատեղ «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման ծրագիրը» (ENPARD):

Միջոցառմանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, Ավստրիայի զարգացման գործակալության խորհրդական, Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Գյունտեր Ցիմմերը, ԵՄ անդամ երկրների դեսպաններ, ՀՀ կառավարության, ՄԱԿ-ի գրասենյակի և այլ միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

«Հայաստանը շարունակում է ամրապնդել և խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ բոլոր ուղղություններով: Եվ դա, մասնավորապես, ակնհայտ է մեր ոլորտում, որտեղ վերջին մի քանի տարիների ընթացքում իրականացվել են բազմաթիվ համատեղ ծրագրեր, և Արևելյան հարևանության համագործակցության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագիրը դրա լավագույն օրինակներից մեկն է», - իր բացման խոսքում նշեց նախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարի խոսքով` ծրագրի շրջանակում, որի իրականացման տևողությունը 3 տարի է, ՀՀ կառավարությանը կտրամադրվի 20 մլն եվրո բյուջետային աջակցություն գյուղատնտեսության և գյուղական համայնքների կայուն և համապարփակ զարգացման համար: Միևնույն ժամանակ 5 մլն եվրո օժանդակություն կցուցաբերվի ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը տեխնիկական աջակցության, նախարարության հզորությունների և  Հայաստանում ֆերմերների խմբերի և գյուղմթերքի արժեքային շղթաների բարելավման համար: Բացի այդ, Ավստրիայի կառավարությունը «Ավստրիայի զարգացման համագործակցության» միջոցով իր կողմից լրացուցիչ 1 մլն եվրո կտրամադրի Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում նույն նպատակների իրականացման նպատակով:

Ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (UNIDO) և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) ՀՀ կառավարությանը կտրամադրեն տեխնիկական աջակցություն:

Իր հերթին ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան նշեց, որ Եվրամիությունը կշարունակի իր օժանդակությունը Հայաստանին` երկրում առկա խնդիրները բարեհաջող հաղթահարելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ