News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մեր երկիրը Ռուսաստանից է ստանում ոչ առեւտրային մասնավոր տրանսֆերտների 80%-ից ավելին: Ինչպե՞ս է անդրադարձել փոխարժեքը տրանսֆերտներ ստացողների եկամուտների վրա: Ենթադրենք, մի դեպքում աշխատանքային միգրանտը դրամը փոխանցելիս օգտվում է ռուբլին դոլարի փոխարկելու համակարգից, մեկ այլ տարբերակով փոխանցումը կատարվում է ռուբլով:

Մեկ տարի առաջ 10 հազար ռուբլին համարժեք էր ավելի քան 295 դոլարին, այժմ՝ 153 դոլարից էլ քիչ է կազմում:

Բացասական տարբերությունը 142-ից ավելի է: Նույն այդ ընթացքում դոլարը Հայաստանում ուժեղացել է, բայց ոչ այնքան, ինչքան մեր հյուսիսային հարեւանի մոտ: Այսպիսով, մեկ տարի առաջ 10 հազար ռուբլին դրամական փոխանցման հասցեատիրոջ համար 120 հազար դրամ էր ապահովում, այժմ՝ 72 հազար դրամից քիչ:

Երկրորդ տարբերակի դեպքում մեկ տարի առաջ 10 հազար ռուսական ռուբլին մեզ մոտ փոխանակվում էր 119 հազար դրամով, իսկ այժմ 71 հազար դրամից էլ քիչ է կազմում: Առաջին տարբերակը երկրորդից տարբերվում է միայն  հազար դրամով: Եվ այսպես, Ռուսաստանում եւ Հայաստանում արժույթի փոխարժեքի հետեւանքով վնասը 10 հազար ռուբլու դեպքում կազմում է 48 հազար դրամ:

Ընդհանուր առմամբ, ռուսական փոխանցումներից հայկական դրամական եկամուտը մեկ տարվա ընթացքում կրճատվել է 40%-ով: Դրան հավելենք Ռուսաստանից ուղարկվող տրանսֆերտների նվազման միտումը: Անշուշտ, փոխանցումներ ստացող հարյուր հազարավոր ընտանիքների կենսամակարդակը զգալի վատացել է, իսկ երկրում աղքատության մակարդակը՝ ավելացել: 

Մյուս խնդիրը կապված է բնական գազ սպառող հայրենական առեւտրային ընկերությունների հետ: 10 հազար եւ ավելի քմ բնական գազ սպառող բաժանորդների համար սակագինը կազմում է  276,98 դոլար՝ 1 հազար քմ-ի դիմաց: Ընդ որում, հիմք է ընդունվում ամսավճարին նախորդող ամսի 25-ի դրությամբ դոլարի պաշտոնական փոխարժեքը:

Անցյալ տարվա հունվարին 10 հազար քմ բնական գազ սպառելու դեպքում բաժանորդը պետք է վճարեր 4,05 մլն դրամ, իսկ այժմ՝ 4,60 մլն դրամ: Դոլարի  ուժեղացման  պատճառով հավելյալ վճարը ավելի քան 0,5 մլն դրամ է կամ 13%-ով ավելի: Արդյունքում ավելանում են արտադրական ծախսերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ